12:27  ,  2 հուլիսի, 2024

Կվարացխելիա․ Կշարունակենք աշխատել, զարգանալ եւ կվերադառնանք ավելի ուժեղ

Վրաստանի հավաքականի եւ իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է մասնակցությունը Եվրո-2024-ին։ 1/8 եզրափակիչում ֆրանսիացի Վիլի Սանյոլի գլխավորած թիմը 1:4 հաշվով պարտվել էր Իսպանիային։

«Հեռանում ենք Եվրոպայի առաջնությունից հպարտ եւ վեր բարձրացրած գլխով, հրաշալի հույզերով եւ հիշողություններով։ Մենք ժողովրդին եւ երկրին նվիրեցինք շատ ուրախություն եւ հպարտություն։

Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել։ Մենք կշարունակենք աշխատել, զարգանալ եւ կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է Կվարացխելիան։

Վրաստանի հավաքականը առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English