17:07  ,  2 հուլիսի, 2024

Մոնտելա․ Ավստրիայի թիմը շատ ինտենսիվ եւ ագրեսիվ է խաղում

Թուրքիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան նշել է Ավստրիայի հավաքականի ուժեղ կողմերը։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

«D խմբում Ավստրիայի առաջին տեղը անակնկալ չէր։ Ավստրիայի թիմը շատ ինտենսիվ եւ ագրեսիվ է խաղում, ունի ֆիզիկական առավելություն։

Մեր կազմում կբացակայեն երկու նշանակալի ֆիգուրներ, բայց մենք կգտնենք փոխարինողների։ Մենք ծանր պահեր ենք ունեցել խաղադաշտում եւ դրա սահմանների դուրս։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ»,- Մոնտելայի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Ավստրիա - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում