13:55  ,  2 հուլիսի, 2024

UFC․ Մախաչեւը հրաժարվել է դարձյալ մենամարտել Պորիեի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը հրաժարվել է դարձյալ մենամարտել ամերիկացի Դասթին Պորիեի հետ, որը նրան առաջարկել էր ռեւանշ անցկացնել։

«Շնորահակալություն, բայց ոչ»,- սոցիալական ցանցերում գրել է Մախաչեւը։

Պորիեն հունիսի 2-ին Նյուարքում (Նյու Ջերսի) տեղի ունեցած UFC 302 մրցաշարում պարտվել էր Մախաչեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում