17:12  ,  12 փետրվարի, 2023

Պերես․ Վետերանների եւ նորեկների համադրությունը Անչելոտիի գլխավորությամբ տալիս է արդյունք

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտիոն Պերեսը մեկնաբանել է հաղթանակը աշխարհի ակումբային առաջնությունում։

«Այս գավաթը նվաճելու համար պետք է սկզբում հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ «Ռեալը» սիրավեպ ունի Չեմպիոնների լիգայի հետ։ Միշտ դժվար է տիտղոս նվաճելը, բայց այս տիտղոսն առանձնահատուկ է, քանի որ նախ՝ պետք է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ես շատ հպարտ եմ, որ լավագույնն ենք Եվրոպայում եւ աշխարհում։

Վետերանների եւ նորեկների համադրությունը Կառլո Անչելոտիի նման մեծագույն մարզիչի գլխավորությամբ տալիս է արդյունք։ Ես շատ գոհ եմ»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում տեղի ունեցած եզրափակիչում Արքայական թիմը 5:3 հաշվով պարտության էր մատնել Ասիայի ուժեղագույն թիմին՝ «Ալ Հիլյալին» (Սաուդյան Արաբիա)։

«Ռեալն» այս տիտղոսը նվաճել է նաեւ 2014, 2016, 2017, 2018 թվականներին։ Երեք անգամ էլ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը՝ 1960, 1998, 2002 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս