01:40  ,  2 փետրվարի, 2023

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Մայնցին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Մրցակցի դարպասը գրավեցին կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը, գերմանացի հարձակվողներ Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն եւ կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։

«Բավարիայում» նորամուտը նշեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխված պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մայնց» - «Բավարիա»՝ 0:4 (տեսանյութ)

Էրիկ Շուպո-Մոտինգ, 17, Ջամալ Մուսիալա, 30, Լերոյ Սանե, 44, Ալֆոնսո Դեւիս, 83

Հեռացում՝ Ալեքսանդր Հակ («Մայնց»), 82, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում