01:40 2 փետրվարի, 2023Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Մայնցին» եւ հաղթեց 4:0 հաշվով։
Մրցակցի դարպասը գրավեցին կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը, գերմանացի հարձակվողներ Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն եւ կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։
«Բավարիայում» նորամուտը նշեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխված պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։
Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Մայնց» - «Բավարիա»՝ 0:4 (տեսանյութ)
Էրիկ Շուպո-Մոտինգ, 17, Ջամալ Մուսիալա, 30, Լերոյ Սանե, 44, Ալֆոնսո Դեւիս, 83
Հեռացում՝ Ալեքսանդր Հակ («Մայնց»), 82, երկրորդ դեղին քարտ
How good was this assist from Choupo?! #DFBPokal #M05FCB 0-3 pic.twitter.com/dQiclSucEj
— The DFB-Pokal (@DFBPokal_EN) February 1, 2023
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.