Մյունխենի «Բավարիան» ու «Ունիոն Բեռլինը» դուրս եկան Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
Չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ առավելության հասավ 5:2 հաշվով։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը, աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը, գերմանացի հարձակվող Ջամալ Մուսիալան եւ կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։
Պայքարը շարունակում է նաեւ Բունդեսլիգայի ընթացիկ առաջատար «Ունիոն Բեռլինը», որը 2:0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում