00:49 20 հոկտեմբերի, 2022Մյունխենի «Բավարիան» ու «Ունիոն Բեռլինը» դուրս եկան Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
Չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ առավելության հասավ 5:2 հաշվով։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը, աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը, գերմանացի հարձակվող Ջամալ Մուսիալան եւ կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։
Պայքարը շարունակում է նաեւ Բունդեսլիգայի ընթացիկ առաջատար «Ունիոն Բեռլինը», որը 2:0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.