17:02  ,  27 հունիսի, 2022

Դմիտրի Գունկոն գլխավորեց «Ուրարտուն»

«Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ռուսաստանցի Դմիտրի Գունկոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինել է ակումբից հեռացած Ռոբերտ Արզումանյանին։

Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում․ մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել է Մոսկվայի «Սպարտակի» համակարգում:

Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Ռուս մասնագետի նախորդ ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։ Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 32 խաղ, տարել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ ոքի և կրել 4 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով