17:53  ,  5 մայիսի, 2022

ԲԿՄԱ-ն ու «Վանը» խաղացին ոչ ոքի

Հայաստանի առաջնության 31-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց «Վանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

30-րդ րոպեին աչքի ընկավ ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։ Հյուրերը պարտությունից խուսափեցին ավելացված վերջին րոպեին գրանցված ինքնագոլի շնորհիվ։

«Վանը» (27 խաղ) նախավերջինն է՝ 19 միավոր, ԲԿՄԱ-ն (28 խաղ) վերջինն է՝ 15 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

ԲԿՄԱ - «Վան»՝ 1։1

Դանիել Աղբալյան, 30 - Արամ Խամոյան, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում