Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց իրանցիների հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Ամին Տաբատաբաեիի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Բարդիյա Դանեշվարիի, Շանթ Սարգսյանը՝ Մահդի Ղոլամիի հետ։ Հաղթական միավորը վաստակեց Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Ռեզա Մահդավիին։
Հայաստանի հավաքականը նախորդ խաղափուլերում հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2):
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի