Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
60 կգ քաշային Արթուր Բազեյանը երկրորդ հաղթանակ է տարել։ Նա նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հենց սկզբից նախաձեռնողի դերում է եղել ու ոչ մի շանս չի տվել մրցակցին:
1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ է տաևել նաև Մարատ Միքայելյանը։ 75 կգ քաշային բռնցքամարտիկը մեծ առավելությամբ պարտության է մատնել հույն Ռադիոս Պանագյոտիսին։ Հայ մարզիկը մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել։
Ավելի վաղ տպավորիչ հաղթանակներ էին տարել ու 1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ), նաեւ 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի