22:27  ,  21 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմն ուժեղ էր Լատվիայի թիմից

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ խաղափուլում կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Պարտվել է Սուսաննա Գաբոյանը։

6 խաղափուլից հետո կանանց Հայաստանի հավաքականը 10 թիմային միավորով 7-րդն է։

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում