16:07  ,  15 հոկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Հնարավոր է՝ մի օր խաղամ «Յուվենտուսում»

Իտալական La Stampa-ն զրուցել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որը Իտալիայի հավաքականի հետ ընտրական հանդիպամն 28-րդ րոպեին գրավեց Բուֆոնի պաշտպանած դարպասը։

«Ես դեռ երիտասարդ եմ, եւ մի օր հնարավոր է՝ խաղամ «Յուվենտուսում»։ Իսկ առայժմ կփորձեմ դրսեւորվել դեկտեմբերի 5-ին Դոնեցկում «Յուվենտուսի» դեմ խաղում։ Հուսով եմ շատ ցուրտ չի լինի։ Ինչ վերաբերում է Իտալիայի հետ հանդիպմանը, ապա ես շատ ուրախ էի, երբ գնդակ խփեցի։ Ցավոք, դա քիչ էր։ Բայց մենք պարտվեցինք մեծագույն թիմի։

Իհարկե, գուցե եւ ես ցանկանայի խաղալ Իտալիայի առաջնությունում, որտեղ հանդես են գալիս մեծագույն ակումբներ՝ նույն «Յուվենտուսը», բայց բոլոր այդ խնդիրները պետք է լուծել «Շախտյորի» հետ մրցաշրջանի վերջում։

Միրչա Լուչեսկուն ճիշտ է ընտրել իմ դիրքը։ Նա այնպես է արել, որ ես կարողանամ խաղալ եւ կիսապաշտպանությունում, եւ հարձակման գծում, նաեւ օգնել պաշտպաններին։ Դա այդքան էլ բարդ չէ, երբ թիմային ֆուտբոլ ես խաղում։

Իմ կուռքը եղել է Զիդանը. երբ ես երեխա էի, նա խաղում էր «Յուվենտուսում»»,- ասել է 23-ամյա Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով