16:07 15 հոկտեմբերի, 2012Իտալական La Stampa-ն զրուցել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որը Իտալիայի հավաքականի հետ ընտրական հանդիպամն 28-րդ րոպեին գրավեց Բուֆոնի պաշտպանած դարպասը։
«Ես դեռ երիտասարդ եմ, եւ մի օր հնարավոր է՝ խաղամ «Յուվենտուսում»։ Իսկ առայժմ կփորձեմ դրսեւորվել դեկտեմբերի 5-ին Դոնեցկում «Յուվենտուսի» դեմ խաղում։ Հուսով եմ շատ ցուրտ չի լինի։ Ինչ վերաբերում է Իտալիայի հետ հանդիպմանը, ապա ես շատ ուրախ էի, երբ գնդակ խփեցի։ Ցավոք, դա քիչ էր։ Բայց մենք պարտվեցինք մեծագույն թիմի։
Իհարկե, գուցե եւ ես ցանկանայի խաղալ Իտալիայի առաջնությունում, որտեղ հանդես են գալիս մեծագույն ակումբներ՝ նույն «Յուվենտուսը», բայց բոլոր այդ խնդիրները պետք է լուծել «Շախտյորի» հետ մրցաշրջանի վերջում։
Միրչա Լուչեսկուն ճիշտ է ընտրել իմ դիրքը։ Նա այնպես է արել, որ ես կարողանամ խաղալ եւ կիսապաշտպանությունում, եւ հարձակման գծում, նաեւ օգնել պաշտպաններին։ Դա այդքան էլ բարդ չէ, երբ թիմային ֆուտբոլ ես խաղում։
Իմ կուռքը եղել է Զիդանը. երբ ես երեխա էի, նա խաղում էր «Յուվենտուսում»»,- ասել է 23-ամյա Հենրիխ Մխիթարյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.