11:57  ,  4 փետրվարի, 2022

«Պոգոնի» գլխավոր մարզիչ․ Վահան Բիչախչյանը կմեկնի թիմի հետ Գլիվիցե

Լեհական «Պոգոնի» գերմանացի գլխավոր մարզիչ Կոստա Ռունյաիչը հայտնել է, որ հունվարին թիմին միացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կմասնակցի Լեհաստանի առաջնության հաջորդ տուրի խաղին «Պյաստ Գլիվիցեի» դեմ։

«Վահան Բիչախչյանը մեր ակումբում առաջին օրից շատ լավ հարմարվեց եւ միացավ կոլեկտիվին։ Նա հետագա զարգացման համար մեծ ներուժ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է։ Նախորդ թիմում Բիչախչյանը եղել է հիմնական կազմի խաղացող, շատ հանդիպումների է մասնակցել եւ շատ գոլեր է խփել։ Նա վտանգավոր է մրցակցի դարպասի մոտ։

Միանշանակ է, որ Բիչախչյանը թիմի հետ կմեկնի Գլիվիցե։ Նա օգուտ կբերի թիմին»,- Կոստա Ռունյաիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լեհաստանի առաջնության 20-րդ տուրի «Պյաստ Գլիվիցե» - «Պոգոն Շչեցին» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս