Ռեգբիի Ֆրանսիայի հավաքականը Վեց ազգերի գավաթի խաղարկությունում մարտի 17-ին Կարդիֆում պարտվեց Ուելսին` 9:16: Ֆրանսիան գրավեց չորրորդ տեղը: Նախորդ 10 տարում սա ֆրանսիացիների վատագույն արդյունքն է: Հաղթողի կոչումը նվաճեց Ուելսը:
Ֆրանսիական մամուլը սուր քննադատության է ենթարկել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլիպ Սեն Անդրեի աշխատանքը:
Le Figaro-ի հայտնի մարզական մեկնաբան Դավիդ Ռեյրան գրում է, որ Սեն Անդրեի պրագմատիկ մոտեցումից շատ բան էին սպասում, սակայն խաղադաշտում վերջին շրջանում նկատվում է միայն թույլ պաշտպանություն, անավարտ գրոհներ, գնդակի կորուստ, ահավոր վատ խաղ ոտքով, անհաջող փոխանցումներ: Այդ ամենը ազդել է նաեւ խաղացողների ընդհանուր հոգեբանական վիճակի վրա:
«Հավաքականը հինգ խաղերից միայն երկուսում է հաղթել: Բացակայում է կայուն խաղը, հավաքականը նման է վինեգրետի, խաղացողներին չի միավորում ընդհանուր մոտիվացիա: Վետերանների եւ երիտասարդների համադրումը չի ստացվում:
Օրինակ` Անգլիայի հավաքականը գրեթե ամբոջղությամբ կազմված է երիտասարդներից: Դա տվեց արդյունք. անգլիացիները գրավեցին երկորրդ տեղը: Իսկ Ֆրանսիայի հավաքականի 23 խաղացողներից 17-ը նախորդ աշխարհի առաջնության մասնակիցներ են:
Եվ միայն այժմ ձախողվելուց հետո գլխավոր մարզիչ Սեն Անդրեն արթնանում է եւ հայտարարում, որ մտադիր է ներգրավել միայն երիտասարդներին: Մրցաշարում պարտվելուց հետո էր միայն հնարավոր հասկանալ, որ մինչեւ 40 տարեկան չեն կարող ռեգբի խաղալ», - գրում է Le Figaro-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի