22:37  ,  26 հոկտեմբերի, 2021

Գերմանիայի գավաթ. «Հոֆենհայմը» դուրս եկավ երրորդ շրջան, Ադամյանը կատարեց գոլային փոխանցում

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Հոֆենհայմը» հյուրընկալեց Կիլի «Հոլշտայնին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Դաշտի տերերի 5-րդ գոլի դրվագում դանիացի հարձակվող Յակոբ Լարսենին արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման էր դուրս եկել 77-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Գերմանիայի գավաթ, երկրորդ շրջան

«Հոֆենհայմ» - «Հոլշտայն»՝ 5։1

Յոհանես վան դեն Բերգ, 3, ինքնագոլ, Հաուկե Վալ, 31, ինքնագոլ, Անգելո Շտիլեր, 59, Մունաս Դաբուր, 72, Յակոբ Լարսեն, 84 - Ֆիլ Նոյման, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով