22:37 26 հոկտեմբերի, 2021Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Հոֆենհայմը» հյուրընկալեց Կիլի «Հոլշտայնին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։
Դաշտի տերերի 5-րդ գոլի դրվագում դանիացի հարձակվող Յակոբ Լարսենին արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման էր դուրս եկել 77-րդ րոպեին։
«Հոֆենհայմը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Գերմանիայի գավաթ, երկրորդ շրջան
«Հոֆենհայմ» - «Հոլշտայն»՝ 5։1
Յոհանես վան դեն Բերգ, 3, ինքնագոլ, Հաուկե Վալ, 31, ինքնագոլ, Անգելո Շտիլեր, 59, Մունաս Դաբուր, 72, Յակոբ Լարսեն, 84 - Ֆիլ Նոյման, 47
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.