18:56  ,  18 հոկտեմբերի, 2021

ՉԼ. Նեյմարը չի օգնի ՊՍԺ-ին

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի կարողանա մասնակցել  գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը։

«Նեյմարը Բրազիլիայի հավաքականից վերադառնալուց հետո ազդրի մկանային ցավեր ունի։ Նա ստիպված կլինի մի քանի օրով երկարաձգել վերականգնողական փուլը նախքան ընդհանուր խումբ վերադառնալը»,- նշվում է փարիզյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը Փարիզում տեղի կունենա հոկտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

ՊՍԺ-ն 2 խաղում վաստակել է 4 միավոր եւ А խմբի առաջատարն է։ «ՌԲ Լայպցիգն» առանց միավորի վերջինն է։ Խմբում են ընդգրկված նաեւ բելգիական «Բրյուգեն» (4) եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (3)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English