18:56 18 հոկտեմբերի, 2021Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի կարողանա մասնակցել գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը։
«Նեյմարը Բրազիլիայի հավաքականից վերադառնալուց հետո ազդրի մկանային ցավեր ունի։ Նա ստիպված կլինի մի քանի օրով երկարաձգել վերականգնողական փուլը նախքան ընդհանուր խումբ վերադառնալը»,- նշվում է փարիզյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը Փարիզում տեղի կունենա հոկտեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
ՊՍԺ-ն 2 խաղում վաստակել է 4 միավոր եւ А խմբի առաջատարն է։ «ՌԲ Լայպցիգն» առանց միավորի վերջինն է։ Խմբում են ընդգրկված նաեւ բելգիական «Բրյուգեն» (4) եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (3)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.