Ռուսական ֆուտբոլային Պրեմյեր լիգան «Чемпионат.com» սպորտային պորտալի աջակցությամբ սահմանել է մրցանակ Ռուսաստանի առաջնության յուրաքանչյուր ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար:
Յուրաքանչյուր տուրից հետո քվեարկությանը մասնակցում են հինգական մասնագետ եւ լրագրող, ովքեր կազմում են լավագույն երեք ֆուտբոլիստների իրենց տարբերակը: Ամեն ամիս քվեարկության արդյունքներով հաղթողին տրվելու է մրցանակ:
Օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանը կստանա մրցանակը Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Կրասնոդար» - «Զենիթ» խաղից առաջ:
Սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Անժիի» հարձակվող Սամուել Էտօ'Օ-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում