Յուրա Մովսիսյանը` օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

14:32   4 հոկտեմբերի, 2012

Ռուսական ֆուտբոլային Պրեմյեր լիգան «Чемпионат.com» սպորտային պորտալի աջակցությամբ սահմանել է մրցանակ Ռուսաստանի առաջնության յուրաքանչյուր ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար:

Յուրաքանչյուր տուրից հետո քվեարկությանը մասնակցում են հինգական մասնագետ եւ լրագրող, ովքեր կազմում են լավագույն երեք ֆուտբոլիստների իրենց տարբերակը: Ամեն ամիս քվեարկության արդյունքներով հաղթողին տրվելու է մրցանակ:

Օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանը կստանա մրցանակը Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Կրասնոդար» - «Զենիթ» խաղից առաջ:

Սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Անժիի» հարձակվող Սամուել Էտօ'Օ-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։