Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը:
5-րդ մրցախաղում հայ թենիսիստը 2 սեթում վստահ հաղթաակ տարավ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ՝ 6:3, 6:3: Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե:
Նվազագույնն օլիմպիական արծաթե մեդալ ապահոված Խաչանովի մրցակիցը եզրափակիչում կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի ու գերանացի Ալեքսանդր Զվերևի մրցախաղի հաղթողը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի 
16:53 , 27 նոյեմբերի
16:19 , 27 նոյեմբերի