Տոկիո-2020. Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ և ապահովեց առնվազն արծաթե մեդալ

11:30   30 հուլիսի, 2021

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը:

5-րդ մրցախաղում հայ թենիսիստը 2 սեթում վստահ հաղթաակ տարավ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ՝ 6:3, 6:3: Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե:

Նվազագույնն օլիմպիական արծաթե մեդալ ապահոված Խաչանովի մրցակիցը եզրափակիչում կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի ու գերանացի Ալեքսանդր Զվերևի մրցախաղի հաղթողը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը Տոկիո-2020-ի առաջին շրջանում հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսիհիտո Նիսիոկուին (3:6, 6:1, 6:2), երկրորդ շրջանում՝ ավստրալացի Ջեյմս Դաքվորթին (7:5, 6:1), երրորդ շրջանում՝ արգենտինացի Դիեգո Շվարցմանին (6:1, 2:6, 6:1), իսկ քառորդ եզրափակիչում՝ ֆրանսիացի Ուգո Ումբերին (7:6, 4:6, 6:3):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.