32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալած Տոկիոյի ուղղությամբ շարժվում է «Նեպարտակ» թայֆունը, հայտնում է NHK-ը:
Խաղաղ օվկիանոսում ձևավորված թայֆունը, ըստ կանխատեսումների, Ճապոնիայի մայրաքաղաք կհասնի հուլիսի 27-ին կամ 28-ին: Այս պահին քամու արագությունը կազմում է 25 մ/վ:
«Նեպարտակը» 8-րդ թայֆունն է, որն այս տարի առաջացել է Խաղաղ օվկիանոսում: Օդերևութաբանները կոչ են արել անվտանգության միջոցառումներ ձեռնարկել դրա հետ կապված:
Օլիմպիական խաղերը Տոկիոյում կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում