14:16  ,  23 հուլիսի, 2021

Մակրոնը ժամանել է Տոկիո՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ հուլիսի 23-ին՝ Երեւանի ժամակակով 15:00-ին, կմեկնարկի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, փոխանցում է L'Équipe-ը:

Մակրոնը հանդիպել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ և ընդգծել, որ Փարիզը պատրաստվում է հաջորդ Օլիմպիական խաղերն ընդունելուն:

Բացմանը ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Լոնդոն-2020 Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցել էին 80 համաշխարհային առաջնորդներ, իսկ Ռիո-2016-ում՝ 40:

Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում նախատեսված միջոցառումը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով կանցկացվի առանց հանդիսականների: Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), իսկ տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Շքերթին կմասնակցեն 206 պատվիրակություններ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որոկավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով