Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (63 կգ), Կորյուն Սողոմոնյանն (52 կգ) ու Արման Դարչինյանն (75 կգ) առաջին մարզումներն են անցկացրել օլիմպիական մայրաքաղաք Տոկիոյում։ ՀԲՖ-ն ներկայացրել է լուսանկարներ մարզումից։
Վիճակահանությամբ՝ Արման Դարչինյանը օլիմպիական մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզի և Տրինիդադը ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոյի մենամարտի հաղթողի հետ։ Մենամարտը տեղի կունենա հուլիսի 29-ին։
Կորյուն Սողոմյանը հուլիսի 26-ին կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։
Հովհաննես Բաչկովն հուլիսի 25-ին ռինգ դուրս կգա Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնի դեմ։
Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։00–ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի