02:19  ,  19 հուլիսի, 2021

Հայ օլիմպիականների մեկնումը Տոկիո․ ՈւՂԻՂ՝ «Զվարթնոցից»

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Եվրոպայի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Ֆերդինանդ Կարապետյանը, Հովհաննես Բաչկովը եւ մի շարք այլ մարզիկներ մեկնում են Տոկիո:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Ներկայացնում ենք ուղիղ հեռարձակում «Զվարթնոցից»:

Հուլիսի 19-ին 04:45-ին Երեւան - Վիենա - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբը: Նրանց թվում են Խաղերի առաջին օրերի մասնակիցները. բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, Հովհաննես Բաչկովը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Օլիմպիականներին Տոկիո են ուղեկցում հավաքականների գլխավոր մարզիչները, անձնական մարզիչները: Նրանք Ճապոնիայի մայրաքաղաք կժամանեն հուլիսի 20-ին։

Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո է ժամանել դեռեւս միայն Էլմիրա Կարապետյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 4 օր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով