02:19 19 հուլիսի, 2021Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Եվրոպայի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Ֆերդինանդ Կարապետյանը, Հովհաննես Բաչկովը եւ մի շարք այլ մարզիկներ մեկնում են Տոկիո:
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Ներկայացնում ենք ուղիղ հեռարձակում «Զվարթնոցից»:
Հուլիսի 19-ին 04:45-ին Երեւան - Վիենա - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբը: Նրանց թվում են Խաղերի առաջին օրերի մասնակիցները. բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, Հովհաննես Բաչկովը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Օլիմպիականներին Տոկիո են ուղեկցում հավաքականների գլխավոր մարզիչները, անձնական մարզիչները: Նրանք Ճապոնիայի մայրաքաղաք կժամանեն հուլիսի 20-ին։
Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո է ժամանել դեռեւս միայն Էլմիրա Կարապետյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 4 օր:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.