15:12  ,  14 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Սիթիի» նոր տնային համազգեստը՝ նվիրված Ագուերոյի «ոսկե գոլին» (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր համազգեստը, որով հաջորդ մրցաշրջանում կանցկացնի տնային հանդիպումները։ Մանչեսթերյան ակումբի տեխնիկական հովանավորը Puma-ն է։

Համազգեստը նվիրված է թիմի նախկին հարձակվող, արգենտինացի Սերխիո Ագուերոյի «ոսկե  գոլին» 2011-2012 թվականների Անգլիայի առաջնության վերջին տուրի խաղում։ «Մանչեսթեր Սիթին» «Քուինզ Պարկ Ռեյնջերսին» հաղթել էր 3։2 հաշվով եւ նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Ագուերոն աչքի էր ընկել ավելացված ժամանակում՝ 93։20-ին։ Նոր համազգեստի ներսի կողմից տպագրված է այդ գոլի ժամանակը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո Ագուերոն տեղափոխվեց «Բարսելոնա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս