22:16  ,  9 հուլիսի, 2021

Ջորջո Կիելինի. Անգլիան անհավանական ուժեղ թիմ է

Իտալիայի հավաքականի պաշտպան, թիմի ավագ Ջորջո Կիելինին խոսել է Անգլիայի հավաքականի մասին՝ բարձր գնահատելով անգլիացիների հարձակվող եւ ավագ Հարի Քեյնին։ Իտալիան ու Անգլիան կվիճարկեն Եվրո–2020–ի չեմպիոնի տիտղոսը։

«Անհավանական բարդ կլինի զսպել Քեյնին։ Ես միշտ հավանել եմ նրա խաղը։ Նա կարողանում է գործել խաղադաշտի խորքից եւ կատարել առանցքային փոխանցումներ։ Քեյնը միշտ կարող է կատարել ուժեղ հարված հեռվից եւ մոտ տարածությունից գրավել դարպասը գլխով կամ ոտքով կատարած հարվածներով։ Իհարկե, Անգլիան միայն Քեյնը չէ։ Նրանք հրաշալի խաղացողներ ունեն երկու եզրերում էլ։

Անգլիայի պահեստայինները կարող են ուժեղացնել ամեն թիմի։ Ջեք Գրիլիշի, Ջեյդոն Սանչոյի, Մարկուս Ռեշֆորդի, Դոմինիկ Կալվերտ–Լյուինի, Ֆիլ Ֆոդենի նման խաղացողներ են լինում նրանց պահեստայինների թվում։

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը նույնպես պահեստային է։ Մի խոսքով, Անգլիան անհավանական ուժեղ թիմ է»,– Կիելինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։ 

Եվրո–2020–ի Իտալիա – Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով