22:16 9 հուլիսի, 2021Իտալիայի հավաքականի պաշտպան, թիմի ավագ Ջորջո Կիելինին խոսել է Անգլիայի հավաքականի մասին՝ բարձր գնահատելով անգլիացիների հարձակվող եւ ավագ Հարի Քեյնին։ Իտալիան ու Անգլիան կվիճարկեն Եվրո–2020–ի չեմպիոնի տիտղոսը։
«Անհավանական բարդ կլինի զսպել Քեյնին։ Ես միշտ հավանել եմ նրա խաղը։ Նա կարողանում է գործել խաղադաշտի խորքից եւ կատարել առանցքային փոխանցումներ։ Քեյնը միշտ կարող է կատարել ուժեղ հարված հեռվից եւ մոտ տարածությունից գրավել դարպասը գլխով կամ ոտքով կատարած հարվածներով։ Իհարկե, Անգլիան միայն Քեյնը չէ։ Նրանք հրաշալի խաղացողներ ունեն երկու եզրերում էլ։
Անգլիայի պահեստայինները կարող են ուժեղացնել ամեն թիմի։ Ջեք Գրիլիշի, Ջեյդոն Սանչոյի, Մարկուս Ռեշֆորդի, Դոմինիկ Կալվերտ–Լյուինի, Ֆիլ Ֆոդենի նման խաղացողներ են լինում նրանց պահեստայինների թվում։
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը նույնպես պահեստային է։ Մի խոսքով, Անգլիան անհավանական ուժեղ թիմ է»,– Կիելինիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Եվրո–2020–ի Իտալիա – Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.