Տոկիոյի ամառային Օլիմպիական կոմիտեի կազմկոմիտեն տոմսերի վաճառքի արգելքի հետեւանքով կունենա 820 միլիոն դոլարի կորուստ, հաղորդում է ճապոնական Asahi–ն։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով արգելվել է երկրպագուների ներկայությունը Տոկիոյում անցկացվելիք մրցումներին։
Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանատվություն չի կրում տոմսերի իրացման բացակայության հետեւանքով առաջացած վնասների համար եւ չի փոխհատուցի ճապոնական կողմին։
Տոկիոյում հայտարարվել է արտակարգ դրություն, եւ պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում