18:11  ,  9 հուլիսի, 2021

Ֆիլ Ֆոդեն. Ոչինչ չի կարող համեմատվել հավաքականում նվաճած տիտղոսի հետ

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է իր սպասելիքներից Իտալիայի հետ Եվրո–2020–ի եզրափակիչից։

«Շատ հույզեր կլինեն ֆանատներից։ Մենք պետք է լինենք գերկենտրոնացած եւ եզրափակիչն ընդունենք այնպես, ինչպես մրցաշարի առաջին հանդիպումը։ Չեմ կարծում, որ պետք է որեւէ բան փոխել, քանի որ մենք լավ ենք հանդես եկել մեր բոլոր հանդիպումներում։

Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթել։ Ոչինչ չի կարող համեմատվել հավաքականում նվաճած տիտղոսի հետ։ Հույս ունեմ, որ այս եզրափակիչը կլինի իմ կարիերայում հպարտության գլխավոր պահը»,– Ֆոդենի խոսքը մեջբերում է BBC–ն։

Իտալիա – Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով