18:11 9 հուլիսի, 2021Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է իր սպասելիքներից Իտալիայի հետ Եվրո–2020–ի եզրափակիչից։
«Շատ հույզեր կլինեն ֆանատներից։ Մենք պետք է լինենք գերկենտրոնացած եւ եզրափակիչն ընդունենք այնպես, ինչպես մրցաշարի առաջին հանդիպումը։ Չեմ կարծում, որ պետք է որեւէ բան փոխել, քանի որ մենք լավ ենք հանդես եկել մեր բոլոր հանդիպումներում։
Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթել։ Ոչինչ չի կարող համեմատվել հավաքականում նվաճած տիտղոսի հետ։ Հույս ունեմ, որ այս եզրափակիչը կլինի իմ կարիերայում հպարտության գլխավոր պահը»,– Ֆոդենի խոսքը մեջբերում է BBC–ն։
Իտալիա – Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.