10:08  ,  9 հուլիսի, 2021

Եվրո-2020. Եզրափակիչի մրցավարը

Ֆուտբոլի Անգլիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի եզրափակիչի հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախատեսված հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Բյորն Կեյպերսը, որին եզրերում կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կարլոս դել Սերոն է:

Եվրո-2020-ում 48-ամյա Բյորն Կեյպերսը սպասարկել է 4 հանդիպում:

Իտալիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: 1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ