10:08 9 հուլիսի, 2021Ֆուտբոլի Անգլիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի եզրափակիչի հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախատեսված հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Բյորն Կեյպերսը, որին եզրերում կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կարլոս դել Սերոն է:
Եվրո-2020-ում 48-ամյա Բյորն Կեյպերսը սպասարկել է 4 հանդիպում:
Իտալիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: 1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.