Ֆուտբոլի Անգլիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի եզրափակիչի հանդիպումը կսպասարկի Հոլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախատեսված հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Բյորն Կեյպերսը, որին եզրերում կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կարլոս դել Սերոն է:
Եվրո-2020-ում 48-ամյա Բյորն Կեյպերսը սպասարկել է 4 հանդիպում:
Իտալիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: 1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի