15:10  ,  8 հուլիսի, 2021

Դանիայի հավաքականի մարզիչ. Խաղի ընթացքում տարբեր հանգամանքներ մեզ խանգարեցին կատարել վերջին քայլը

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը մեկնաբանել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի խաղում անգլիացիներից կրած պարտությունը:

«Իհարկե, հիասթափված ենք, քանի որ այնքան մոտ էինք եզրափակիչին, սակայն խաղի ընթացքում տարբեր հանգամանքներ մեզ խանգարեցին կատարել վերջին քայլը: Տղաները կատարեցին զարմանալի աշխատանք, նրանք անհավանական ուժեղ են: Մեր խաղացողները ցուցադրում են անկրկնելի ֆուտբոլ: Մենք հարձակվում էինք, խփում գոլեր ու ցուցադրում իրական հզորություն: Խաղացողներն արեցին այն ամենը, ինչ կարող էին խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

1992թ. Եվրոպայի չեմպիոն Դանիայի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում խաղացել էր 29 տարի առաջ:

Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով