15:10 8 հուլիսի, 2021Ֆուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը մեկնաբանել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի խաղում անգլիացիներից կրած պարտությունը:
«Իհարկե, հիասթափված ենք, քանի որ այնքան մոտ էինք եզրափակիչին, սակայն խաղի ընթացքում տարբեր հանգամանքներ մեզ խանգարեցին կատարել վերջին քայլը: Տղաները կատարեցին զարմանալի աշխատանք, նրանք անհավանական ուժեղ են: Մեր խաղացողները ցուցադրում են անկրկնելի ֆուտբոլ: Մենք հարձակվում էինք, խփում գոլեր ու ցուցադրում իրական հզորություն: Խաղացողներն արեցին այն ամենը, ինչ կարող էին խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
1992թ. Եվրոպայի չեմպիոն Դանիայի հավաքականը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում խաղացել էր 29 տարի առաջ:
Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.