13:10  ,  8 հուլիսի, 2021

Եվրո-2020. Կիսաեզրափակիչի լավագույն գոլի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի լավագույն գոլի հավակնորդներին: Լավագույն գոլի մրցանակին հավակնում են իտալացի Ֆեդերիկո Կյեզան, իսպանացի Ալվարո Մորատան ու դանիացի Միկել Դամսգորը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր դանիացիներին, իսկ  Իտալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ էր գտնվել իսպանացիներից: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով