13:10 8 հուլիսի, 2021ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի լավագույն գոլի հավակնորդներին: Լավագույն գոլի մրցանակին հավակնում են իտալացի Ֆեդերիկո Կյեզան, իսպանացի Ալվարո Մորատան ու դանիացի Միկել Դամսգորը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել էր դանիացիներին, իսկ Իտալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ էր գտնվել իսպանացիներից: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.