Ֆուտբոլի Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման 102-րդ րոպեին խաղադաշտում հայտնվել է երկրորդ գնդակը: Անգլիացի Ռահիմ Ստերլինգն անցել է դրա կողքով, մտել տուգանային հրապարակ և վաստակել 11 մետրանոց հարված: Հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակելին չէր արձագանքել այդ դրվագին ու թույլ էր տվել շարունակել հանդիպումը:
Ըստ կանոնակարգի՝ մրցավարն իրավունք ունի չդադարեցրել հանդիպումը, եթե խաղադաշտում հայտնված երկրորդ գնդակը չի խանգարում հանդիպմանը և չի շեղում խաղացողներին:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:
There appeared to be a second ball on the pitch during the play that Raheem Sterling won a penalty for England in extra-time. pic.twitter.com/U9y5BTv0ni
— ESPN FC (@ESPNFC) July 7, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի