Անգլիա - Դանիա խաղում նշանակված 11 մետրանոցից առաջ դաշտում 2 գնդակ է եղել (ֆոտո)

12:40   8 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի և Դանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպման 102-րդ րոպեին խաղադաշտում հայտնվել է երկրորդ գնդակը: Անգլիացի Ռահիմ Ստերլինգն անցել է դրա կողքով, մտել տուգանային հրապարակ և վաստակել 11 մետրանոց հարված: Հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակելին չէր արձագանքել այդ դրվագին ու թույլ էր տվել շարունակել հանդիպումը:

Ըստ կանոնակարգի՝ մրցավարն իրավունք ունի չդադարեցրել հանդիպումը, եթե խաղադաշտում հայտնված երկրորդ գնդակը չի խանգարում հանդիպմանը և չի շեղում խաղացողներին:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.