20:12  ,  7 հուլիսի, 2021

Մոուրինյո. Մինչեւ երեկ Իտալիան լավագույնն էր Եվրո–2020–ում

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի հաղթանակը իսպանացիների նկատմամբ Եվրո–2020–ի կիսաեզրափակիչում։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներով Իտալիան հաղթել էր 4։2 հաշվով։

«Իտալիան հուսալի, համբերատար, պաշտպանողական եւ կոմպակտ էր, ինչպես նախորդ տարիներին։ Բայց Իտալիան մինչեւ կիսաեզրափակիչը շատ ավելի լավ թիմ էր։ Մինչեւ երեկ նրանք լավագույնն էին այս առաջնությունում կամ լավագույններից մեկը։

Իսպանիան շատ լավն էր, բայց ես հիասթափված եմ, որ լրացուցիչ ժամանակում նրանք ոչ մի նոր մոտեցում չդրսեւորեցին։ Իսկ 11 մետրանոցն արվեստ է։ Պետք է այնքան բարձր կարգ ունենաս եւ այնպես վերահսկես հույզերդ այդքան ահռելի պատասխանատվության ֆոնին, որ չձախողվես»,– Մոուրինյոյի խոսքը մեջբերում է TalkSport–ը։

Եզրափակիչում Իտալիայի մրցակիցը կլինի Անգլիա – Դանիա դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով