19:14  ,  7 հուլիսի, 2021

Կլինսման. Եվրո–2020–ի ֆավորիտը Անգլիան է

Գերմանիայի, ԱՄՆ–ի հավաքականների եւ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կանխատեսել է Անգլիայի հավաքականի հաղթանակը Եվրո–2020–ում՛

«Ինձ համար Եվրո–2020–ի մեկնարկից ֆավորիտը Անգլիայի հավաքականն է։ Սաութգեյթի գլխավորած թիմն ունի շատ լավ պաշտպանություն, խաղացողների ճիշտ համադրություն։ Անգլիացիներն ունեն գոլ խփողներ։ Նրանց խաղացողները գոլերի ծարավ են»,– Կլինսմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի դանիացիների հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։ Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Իտալիան, որը պայքարից դուրս է թողել իսպանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով