19:14 7 հուլիսի, 2021Գերմանիայի, ԱՄՆ–ի հավաքականների եւ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը կանխատեսել է Անգլիայի հավաքականի հաղթանակը Եվրո–2020–ում՛
«Ինձ համար Եվրո–2020–ի մեկնարկից ֆավորիտը Անգլիայի հավաքականն է։ Սաութգեյթի գլխավորած թիմն ունի շատ լավ պաշտպանություն, խաղացողների ճիշտ համադրություն։ Անգլիացիներն ունեն գոլ խփողներ։ Նրանց խաղացողները գոլերի ծարավ են»,– Կլինսմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Անգլիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի դանիացիների հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7–ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։ Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Իտալիան, որը պայքարից դուրս է թողել իսպանացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.