Իսպանական AS-ն արձագանքել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի խաղին Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում: Իտալիայի հավաքականի դեմ խաղում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 18 րոպե անց հավասարացրել հանդիպման հաշիվը: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ Մորատան չէր կարողացել գրավել դարպասը:
«Մորատան երբեք չի մոռանա այս խաղը: Ժորժինյոյի 11 մետրանոցից հետո նրա արածն ամեն բան բացատրում է: Շատ առումներով սա Մորատայի մրցաշարն էր: Հարձակվողն ունեցավ գրեթե բոլոր զգացողությունները՝ երկրի հերոսից մինչև հակահերոս»,- գրում է AS-ը:
Եվրո-2020-ում Ալվարո Մորատան մասնակցեց 6 խաղի և դարձավ 3 գոլի հեղինակ:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Իտալիայի հավաքականի՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի