SPINAAA! SPINAAAAAAA! pic.twitter.com/zjwU6o6tmj
— AS Roma English (@ASRomaEN) July 6, 2021
Հռոմի «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան բուռն է արձագանքել Իտալիայի հավաքականի՝ Եվրո-2020-ի եզրափակիչ դուրս գալուն: «Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են 28-ամյա ֆուտբոլիստի հույզերը:
Բելգիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1) ստացած ծանր վնասվածքի պատճառով Լեոնարդո Սպինացոլան օրեր առաջ լքել էր Իտալիայի հավաքականի ճամբարը և ուղևորովել Հռոմ: Նա արդեն վիրահատվել է և բաց կթողնի 6-7 ամիս: Եվրո-2020-ում իտալացի պաշտպանը 2 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի